JobInfo.am-ը ստեղծվել է 2016 թ.-ին` հույս ունենալով ավելի դյուրին դարձնել գործատուների և աշխատանք փնտրողների որոնումները: Ընդամենը երկու տարում կայքին հաջողվել է իրականացնել իր առջև դրված առաքելությունը` ամեն օր ապահովելով հարյուրավոր մարդկանց նոր աշխատանքով, իսկ գործատուներին` աշխատակիցներով:

 

Ինչո՞ւ ենք մենք N1 աշխատանքային հարթակը ՀՀ-ում ?

Կան մի շարք ցուցանիշներ, որոնց միջոցով կարելի է հետազոտել կամ համեմատել ցանկացած ոլորտի կազմակերպույունների` ընտրելով առաջատարին:
Մենք առանձնացրել ենք մեր ոլորտի հիմնարար գործոնները, համաձայն որի` կարելի է ընտրել շուկայի առաջատարին:

1) Կայքի այցելություններ
JobInfo.am են այցելում օրական միջինում 1000 «ունիկալ» այցելուներ, ովքեր իսկապես հետաքրքրված են կայքում զետեղված ինֆորմացիայով և անում են դա ինքնակամ` առանց որևէ արհեստական միջամտության:
Չնայած նրան, որ տվյալ ոլորտի մի շարք այլ կայքեր տեղեկացնում են, որ ունեն օրական ավելի քան 3000 (կամ ավելի) այցելություններ, մենք կարող ենք վստահեցնել, որ բոլոր համանման կայքերի օրական այցելությունները չեն գերազանցում 400-600-ը: Ի համեմատություն դրան` JobInfo.am-ն ունի իրական այցելուների մեծ բանակ, որը գերազանցում է օրական միջինում 1000-ը:

2) Ֆեյսբուքյան խումբ
Մեզ պատկանող ֆեյսբուքյան խումբը տվյալ ոլորտի ամենամեծն է և ամենաակտիվը` իր 100.000-ից ավելի մասնակիցներով: